İçeriğe geç
Anasayfa » Շատ հարցեր ունեի ու չունեի դրանց պատասխանները

Շատ հարցեր ունեի ու չունեի դրանց պատասխանները

Շատ հարցեր ունեի ու չունեի դրանց պատասխանները

Սեռականություն բառը լսելուց մտածում եմ էն բոլոր փուլերի մասին որի միջով ամեն մարդ անցնում ա՝ սկսած ծնված ժամանակվանից մինչև ասենք իրա մահը։ Ես մի քիչ չեմ հավատում նրան որ շատերը մտածում են ինչ որ տարիք ա գալիս ու քո մոտ արթնանում ա էդ սեռականությունը։ Իմ կարծիքով սեռականությունը միշտ կա, ուղղակի ամեն մի տարիքում, ամեն մի փուլում ինքը ուրիշ ձևով ա դրսևորվում։ Ասենք միշտ երբ որ մարդուն հարցնում ես թե երբ ա գիտակցել իրա սեռականության գույոթյունը միշտ նշվում ա էդ սեռական հասունացման տարիքը։ Դե ասենք իմ մոտ էլ ա տենց, միանգամից մտածում եմ էն փուլի մասին երբ որ ինչ որ փոփոխություններ էր տեղի ունենում իմ օրգանիզմում ու թե ֆիզիոլոգյական թե հոգեբանական։ Էդ ժամանակ սկսում ես ինչ որ բաներ արդեն բացահայտել, նայել, տեսնել թե քո օրգաիզմը ոնց ա փոխվում։ Ինձ թվում ա էդ ժամանակն ա որ սեռականությունը մի քիչ ավելի ակտիվանում ա քո մեջ, բայց դե միշտ էլ ինքը կա։

Ես երևի առաջին անգամ որ հայտնաբերեցի որ ես սեռական էակ եմ երևի ձեռնաշարժության փուլի ժամանակ էր։ Իմ համար էդ մեծ բացահայտում էր։ Հիմա էդքան էլ լավ չեմ հիշում էդ երբ էր, այսինքն տարիքս կոնկրետ չեմ հիշում բայց երևի առաջին դասարան էի կամ երկրորդ դասարան, տենց․․․Սկզբից ինքս էլ չէի հասկանում, բայց հետո կամաց կամաց ոնց որ սկսեցի դրանով ավելի լավ օրգանիզմս ճանաչել։ Սկսեցի ուսումնասիրել, նայել ու ասենք էդ ա երևի, էդ տարքն ա կամ էդ փուլն ա որ իմ մեջ շատ տպավորվել ա։

Նաև հիշում եմ էն որ իմ մոտ առաջին անգամ դաշտանը սկսվեց։ Դա էլ ա շատ տպավորվել․․․որ ասենք ոնց են քեզ ներկայացնում էս ամեն ինչը։ Գոնե ինչ որ չափով էդ ժամանակ նոր սկսում են քո հետ խոսալ։ Ասենք մինչև էդ ոչ մի բան չեն ասում, չեն պատմում դաշտանի մասին ու հենց որ նոր սկսվում ա դաշտանդ նոր ստիպված արդեն ասում են էդ ինչի համար ա կամ ինչ պետք ա անես։ Դրա համար երևի նոր էդ ժամանակ քո մեջ ինչ որ բաներ սկսվում են արթնանալ, բայց մեկ ա մինչև էդ էլ կարծում եմ շատ բաներ արդեն կան։

ես օրինակ հիշում եմ որ շատ հարցեր ունեի ու չունեի դրանց պատասխանները։ Հիշում եմ որ օրինակ հեռուստացույցով գովազդում էին էդ պռադկլադկաները, էդ ժամանակ էդ always-ներն էին շատ տարածված։ Ու միշտ ինձ հետաքրքիր էր․․․անկեղծ չէի հակսնաում ինչի համար էր դա, ինչի էին ջուր լցնում էդ պռակլադկայի մեջ գովազդում, ինչի մասին էին խոսում։ Ու որ հարցնում էի ասում էին դե չգիտենք կամ կմեծանաս կիմանաս։ Բայց էդ ինձ շատ հետաքրքիր էր, թե էդ ինչի համար ա, բայց հեչ մտքովս չեր անցնի, որ դա ինչ որ կապ ունի դաշտանի հետ ու էդ ամեն ինչի հետ։

Տենց ա որ շատ հարցեր ես ունենում բայց էդ հարցերի պատասխանները չկան։ Հետո ինչ որ տարիք ա գալիս որ ստիպված քեզ ինչ որ կցկտուր բաներ են ասում ու դու նոր ինքդ սկսում ես հասկանալ։ Ինձ թվում ա որ նաև էդ բաները չասելով ու դրա մասին չխոալով ամեն մարդու մեջ դա ինչ որ հետևանքներ ա թողնում, կամ ասենք հետո կարող ա ինչ որ խնդիրներ ես ունենում կամ ամաչում ես։ Հիշում եմ որ փոքր ժամանակ շատ ամաչկոտ էի ու ինձ թվում ա երևի էդ էլ ինչ որ ձև կապակցված ա նրա հետ որ ինձ անընդհատ ասում էին որ ըտեղդ մի կպի, էս ինչը մի արա․․․Ես հիշում եմ որ մի անգամ մաման եկավ տեսավ որ ես ուղղակի ձեռքով․․․դե տենց․․․նայում էի, շոշափում էի։ Ահավոր ջղայնացավ իմ վրա ու հետո ինձ պատժեցին։ Էդ ժամանակ երևի տենց առաջին կամ երկրորդ դասարան էի։ Տենց էլի․․․մամաս ասեց չի կարելի տենց բաներ անել։

Գիտե՞ս որ ահավոր փիս ջղայնանում են վրադ ծնողներդ քեզ թվում ա որ դու մի հատ ահավոր բան ես արել ու ասենք էդ էլ ա էլի ազդում քո վրա։ Ու հիշում եմ որ վաբշե չբացատրեցին էդ ահավոր բանը ինչա․․․Ուղղակի ասեցին որ չի կարելի տենց բան անել ու մեկ էլ չտեսնեմ կամ չնկատեմ։ Բայց նենց չի որ դրանից հետո ես էլ չէի նայում կամ չէի շոշափում էդ տեղս, ուղղակի ավելի սենց վախվխելով էի դա անում, որ հանկարծ ուրիշները չտեսնեն։ Բայց ինձ թվում ա տենց բաները մեկ ա մարդու մեջ առաջացնում են էդ ամոթի զգացմունքը իր մարմնի հանդեպ, իր սեռականության ու իր ցանկությունների հանդեպ։ Ինչ որ տաբույա էլի դրվում, որ ստեղից էնկողմ (փորից ներքև) չի կարելի ձեռք տալ, շոշափել։ Բայց ինչի՞։ Ասենք էդ քո մարմինն ա, դու ես որոշում շոշափես թե չշոշափես։ Ոչ մեկ քեզ չի կարա գա ու ասի, որ էս ինչ տեղդ պետքա ձեռք չտաս։

Կարծում եմ որ էդ ամեն ինչը որ հավաքվում, հավաքվում, հավաքվում ա արդեն մեծ ժամանակ մի տեսակ հետք ա թողնում, կապ չունի էդ ամեն ինչը գիտակցում ես կամ չես գիտակցում։ Ես հիշում եմ որ ես շատ ամաչկոտ էի, հիմա էլ ասենք ինչ որ բաներ մնացել ա, բայց ինձ թվում ա հաստատ նաև դրա հետ էլ ա կապված որ քեզ չեն թողնում որ դու քո ամբողջ մարմինը ուսումնասիրես ու ճանաչես։ Էդ իմ համար ճանաչողական ինչ որ մի բան ա։ Չեմ կարա ասել որ հիմա էդ ամեն ինչը գիտակցելով լրիվ ձերբազատվել եմ։ Նույնիսկ չեմ կարա ասեմ թե ինչ ձևի հետևանքներ ա ունեցել դա իմ վրա։ Ես ուղղակի ենթադրում եմ որ ինչ որ հետք էդ ամեն ինչը իմ վրա թողել ա, բայց կարողա ընդհանրապես ուրիշ բաների վրայա անդրադարցել: Վսյոտըկի եթե դու մի քիչ քո մեջ անինքնավստահ ես, իսկ ես ունեմ էդ բանը, էդ թերարժեքության զգացումը, դա նաև ինչ որ ձևով կապված ա քո մարմնի հետ։ Ու մեկ էլ էն թե ինչքանով ես դու քո մարմինը սիրում, ինչքանով ես ճանաչում քո մարմինը․․․նաև էդ բաներն են կարևոր։ Ինձ թվում ա որ արգելելը կամ պատժելը կամ թույլ չտալը ինչ որ ձևով անդրադառնում ա մարդու վրա։

Օրինակ ես հիշում եմ, որ միշտ իմ մաման ասում էր, որ “քո կրծքերը շատ մեծ են” ու ես միշտ հիշում եմ որ շատ տարիներ առաջ, չնայած էդքան էլ շատ առաջ չէր, ես չէի սիրում իմ կրծքերը։ Մտածում էի որ իրանք շատ մեծ են ու չեն համապատասխանում իմ մարմնին բայց հետո մտածեցի, որ էդ իմ բառերը չեն, իմ ասած բառերը չեն։ Էդ իմ մամայի ասած բառերն են, որ ես ոնց որ ասած վերարտադրել եմ իմ մեջ։ Հետո արդեն ահագին աշխատեցի իմ վրա ու սկսեցի սիրել իմ կրծքերը։ Չգիտեմ, ասենք նենց չի, որ հիմա սենց գժվում եմ կրծքերիս համար․․․միշտ էլ ասում եմ որ կուզենայի սենց ավելի փոքր լինեին, բայց հետո մտածում ես ինչի՞ էլի․․․ասենք քո մարմինն ա, դու նենց պետք ա ընդունես իրան ոնց որ ինքը կա։

Բայց դե էդ շատ էր ինձ կոմպլեքսավորում։ Ահավոր ա, որ մաման ինչ որ մի բան վսյոտըկի քեզ ասում ա ու ինքն էլ քո կյանքում ինչ որ կարևոր մեկն ա ու որ իրա կողմից ես դա լսում ավելի ա քո վրա ազդում։ Չգիտեմ․․․դուրսը որ ինչ որ մեկը քեզ տենց բան ասի կգաս կպատմես, թեկուզ աջակցություն կստանաս ու կանցնի կգնա։ Բայց որ քո ընտանիքի անդամն ա էդ ասում դու սենց մի տեսակ թևաթափ ես լինում, ասում ես հա էլի ուրեմն ճիշտ են ասում։

Ես շատ կոմպլեքսավորված էի ու սենց մինչև հիմա մեջքի պրոբլեմ ունեմ։ Էդ նրանից ա, որ միշտ սենց կուզիկ եմ քայլել, որ չերևան իմ կրծքերը ու հետո մեջքի պրոբլեմ եմ ստացել, որ ասենք մինչև հիմա երբ ծամրություն եմ բռնում, մեջքս ցավում ա։ Այսինքն խնդիրնեն ունեմ մեջքիս հետ կապված, որ հստակ էդ կոմպլեքսիս հետ կապ ունեն։ Հիմա որ ասում են ուղիղ քայլի ես չեմ կարողանում ուղիղ քայլեմ, մնացել ա իմ մեջ էդ բանը, որ սենց չի կարելի քայլել, որ կրծքերս շատ չերևան։

Համ էլ էդ դրսի ռեպլիկները․․․էդ էլ ա ազդում։ Շատ ա եղել որ փողոցում ասել են բա “վայ նայի հլը իրա կրծքերին” կամ տենց ինչ որ բան․․․Էդ ամեն ինչը կոմպլեքսավորում ա, բայց նաև երբ որ ընտանիքում ես դու դա լսում արդեն դու էլ ես սկսում չսիրել քո մարմինը։ Իսկ չսիրել քո մարմինը նաև լիքը ուրիշ հետևանքներ ա ունենում, համենայնդեպս իմ մոտ ես զգում եմ, որ էդ անինքնավստահության բանը հաստատ դրանից ա։ Դե ես սենց ասեմ, առաջ ես որ նիհար էի շատ․․․դե հիմա հաստատ ավելի լիքն եմ քան առաջ էլի, առաջ իրոք հենց քայլում էի երևի առաջինը հենց իմ կրծքերն էին երեվացող դառնում, չգիտեմ․․․Ես տենց եմ ընկալել իմ մարրմինը, տենց եմ մտածել, երևի էդ նույն ձևով ա ոնց որ ուրիշներն են ինձ տեսել ու մտածել որ սիրուն չի տենց մեծ կրծքեր ունենալը։ Կամ ասենք կարող ա կրծքերս շատ են աչքի ընգել։ Ես չեմ ասում որ աչքի ա ընգնում ուրեմն պետք ա ինչ որ վատ բաներ ասես, բայց շատերի կողմից եմ լսել ասենք ուղակի անկապ մեկնաբանություններ, ասենք “վայ էս ինչ մեծ ծիծիկներ ունես” կամ ինչ որ տենց բաներ։ Իսկ դրսում շատ տհաճ բան էր, որ ինչ որ ձևի նաև էդ սեռական բռնության ա նման, այսինքն հենց սեռական բռնություն ա էլի։ Տենց որ նայում են ու նենց մի բան են հետևիցդ ասում, որ քեզ հետո պոլին հավասարացված ես զգում։

Տենց․․․հիմա ես չեմ կարող ասել, որ իմ թերարժեքության զգացումը լրիվ դրա հետ ա կապված բայց էդ էլ ինչ որ մի բան ա, որ հավաքվում ա։ Իմ համար օրինակ շատ դժվար ա պատկերացնել, որ մեկի մոտ կարող ես հանկարծ մերկ լինես։ Էդ իմ համար ոնց որ սենց․․․չգիտեմ։ Մարդ կա, որ հանգիստ ա դրան վերաբերվում բայց օրինակ ես չեմ կարա հանգիստ լինեմ իմանալով, որ ինչ որ մեկը կարա ինձ մերկ նայի կամ ասենք նայի մարմնիս մի մասի վրա որը մերկ ա։ Ես ահավոր լարվում եմ դրանից։ Իմ համար դա հենց առաջին հերթին երևի հենց կրծքերի հետ ա կապված, բայց նաև ընդհանուր մարմնի հետ էլ ա կապված։ Էդ բանը իմ մեջ կա։

Եսիմ, երևի նրանից ա որ մտածում ես, որ պետք ա մարմինդ փակ պահես անպայման։ էդ եմ ասում էլի որ փոքրուց քեզ որ մի բան արքելում են կամ չեն թողնում, ասում են էս չի կարելի, էն չի կարելի, էս պետք չի ձեռ տալ, էս կինոն չի կարելի նայել և այլն, դա ոնց որ մեջդ հավաքվում ա։ Ամեն մեկի մոտ ինձ թվում ա ինչ որ մի ձև ա էդ անդրադառնում։ Մեկը օրինակ կարող ա սեքսի ժամանակ օրգազմ չունենա ընդհանրապես, մեկը կարող ա սեքսի ժամանակ ցավ զգա, որովհետև իրան ասել են էդ ահավոր ցավոտ մի բան ա։ Հասկանու՞մ ես պռոստո որ ասենք ամեն մեկին ինչ որ ձև են ասում, որովհետև իրանց մոտ էլ ա տենց եղել։ Կարծում եմ էդ շատ սխալ ա որ դու քո զգացածը, թեկուզ ասենք եթե դու քո մարմնի վրա ցավ ես զգացել, չես կարա ասես որ ուրիշներն էլ պետք ա ունենան էդ ցավը։ Մեկը մի փորձ ունի մյուսը լրիվ ուրիշ փորձ ունի ու չկա ինչ որ տենց հատուկ ճափանիշ, որ պետք ա թելադրի թե որն ա ճիշտը։

Կամ որ ասում են ու հավատացնում են որ էս ա գեղեցիկը ու եթե մի քիչ տարբերվում ես ուրեմն գեղեցիկ չես։ Իմ համար նենց ա, որ էս էլ ա գեղեցիկ էն էլ։ Դե շատ եմ էլի հիմա լսում, որ մի քիչ թմբլիկ մարդ են տեսնում ինչ ասես չեն որակում էդ մարդուն։ Ինձ շատ տհաճ ա կողքից լսելը, որ չաղությունը համարում են մարդու վատ որակ։ Ասենք որ ասում են “Էն չաղ կնիկը” որ անպայման նշեն, որ ինքը չաղ ա։ Կամ հենց քեզ տեսնում են անպայման ուզում են ասել, որ դու նիհարել ես կամ չաղացել ես։ Ինձ հիմա ով տեսնում ա ասում ա “դու չաղացել ես”։ Համաձայն եմ որ չաղացել եմ, բայց ես չեմ սիրում, որ անպայման նշում են էդ փաստը։ Կամ ասենք առաջ տեսնում էին ասում էին “վայ նիհարել ես”։ Սենց ոնց որ անընդհատ ուզենան քո մեջ ինչ որ բան տեսնեն, որ ասեն․․․ֆիքսվում են էլի, չգիտեմ։ Օրինակ ես տենց շատ չեմ նկատում ով ա նիհարել ով ա չաղացել, որովհետև էդ իմ համար էդքան կարևոր չի: 

Հա նենց չի որ լրիվ հաղթահարել եմ իմ կոպլեքսները։ Ես հասկանում եմ ու գիտակցում եմ լրիվ ամեն ինչը ու երևի էն պակասը որը որ ես ունեցել եմ իմ կյանքում ես փորձել եմ դա վերարտադրել ուրիշ մարդկանց տեղեկուցյուն հաղորդելով, ուրիշ մարդկանց ուժեղացնելով։ Ես որոշակի տարիքից, որ արդեն սովորում էի խորացա էս տիպի թեմաների մեջ ու ասենք ոչ մենակ ստեղ կրծքերի հարցն էր այլ նաև էն որ ես էլ չունէի տեղեկատվություն ու զգում էի իմ վրա թե էդ տեղեկատվություն չունենալը ինչ ձևովա անդրադառնում։ Ես զգացի որ չկա Հայաստանում ինչ որ տեղ որտեղից կկարողանաս տեղեկատվություն ստանաս սեռականության մասին։ Կամ էլ երբ որ կան, շատ անգամ նենց կարծրատիպային բաներ են ասում, որ դու դրանից ավելի վատ դրության մեջ ես գտնվում։

Գիտես սկզբից շատ շատ էր խանգարում էդ իմ կոմպլեքսը սեքսի վախտ։ Երբ որ ես հիշում եմ իմ առաջին սեռական հարաբերությունները ու ինչ դժվարությամբ, կամ ավելի ճիշտ ինչքան երկար ժամանակ էր ինձ պետք, որ ես պատրաստ լինեի էդ հարաբերություններին։ Ես շատ էի ամաչում, որ պետք ա սեքսի ժամանակ կրծքերս երևան․․․դե օրինակ կարողա շորորվ էլ անես, վերեվդ բաց չանես, խնդիրը դրա մեջ չի։ Բայց ասենք օրինակ սկզբից շատ էի նեղվում երբ որ կրծքերիս կպնում էին։ Ես ոչ մի հաճույք, ոչ մի բան չէի ստանում։ Լարված էի։

Երբ մարդիկ ասում էին առաջին էրոգեն զոնան էդ մարդու կուրծքն ա, ես դա չէի հասկանում, իմ համար էդ տեղը ընդհանրապես զրո էր, բան չեի զգում։ Բայց հետո կամաց, կամաց ոնց որ ասած հաղթահարեցի դա ու հիմա նորմալ ա իմ կարծիքով էդ ամեն ինչը։ Եթե ես առաջ լիքը բաներ չէի զգում էս հատվածում (կրծքերի) հիմա լրիվ ուրիշ ա։ Հիշում եմ որ մարդիկ ասում էին, որ դու կարող ես նույնիսկ էդ կրծքի միջոցով հասնես հաճույքի ու դե, որ չես զգում քո վրա մի տեսակ մտածում ես “վայ տենց բան կա՞” բայց հետո իմ մարմնի վրա զգալով ես էլ համոզվեցի դրանում։

Իհարկե նաև ճիշտ պարտնյոր ա պետք ունենալ, որ հասկան ա էդ ամեն ինչը ու հանկարծ ավելի չխորացնի էդ պրոբլեմը։ Ես համաձայն եմ որ իմ պարտնյորը նաև եղել ա նենց մարդ ով կարողացել ա ինձ էդ հաճույքը պատճառի, որովհետև ես ոչ թե կիսվել եմ այլ, դե ինքը իմացել ա դրա մասին ու ինքը սենց կպած փորձում էր էդ փոխել իմ համար։ Ու նենց չեր որ ինքը սենց ստիպում էր ինձ, բայց կամաց, կամաց շատ բաներ փոխվեցին իմ մեջ։ Առաջ ես չէի հավատում ու ես չէի մտածում, որ էդ մի սենց կարևոր տեղ ա սեքսի ժամանակ, բայց հետո սկսեցի նենց բաներ զգալ որ առաջ չէի զգում։ Հա, նենց չի որ մի օրում փոխվեց ամեն ինչ, բայց ահագին բան հիմա ուրիշ ա, ավելի լավ ա։