İçeriğe geç
Anasayfa » Սեռականությունը թե մարդու սեքսուալ օրիենտացիան ա և թե գենդերն ա

Սեռականությունը թե մարդու սեքսուալ օրիենտացիան ա և թե գենդերն ա

Սեռականությունը թե մարդու սեռական կողմնորոշումն ա և թե գենդերն ա, եդ երկուսից ա կազմված ու ինձ թվում ա երկուսն էլ բավական հավասար են, հավասար դեր են խաղում սեռականության մեջ: Սեռական կողմնորոշումը ավելի կենսաբանականա, այսինքն կին կամ տղամարդ, օրինակ ինչ օրգան ունի, իսկ սեռական կողմնորոշումը՝ մարդու, թե ինքը ինչն ա, այսինքն ինքը կին ա թե տղամարդ ա, իրա օրգանները ինչ են, ինքը ինչ հորմոններ ունի, էդ ա, իսկ գենդերը թե ինքը իրան ոնցա նայում, և հասարակությունը իրան ոնց ա նայում:
Գենդերի վրա հիմնված խնդրիները, թե դու քեզ ինչ ես զգում ու դրա հետևանքը հասարակության մեջ դա շատ փոքր տարիքից եմ զգացել, որովհետև հայկական համայնքի մեջ մեծանալով իբրև աղջիկ, էդ ճնշումներն ու կարծրատիպերը միշտ կան, ու փոքր տարիքից քո տուփիկը սարքվածա քո համար  և դու պիտի էդ տուփիկի մեջ տեղավորվես: Բայց իբրև սեռականություն և սեռական կողմնորոշում, արդեն էդ ամեն ինչը սկսեցի ավելի խորը մտածել դրա մասին համալսարանում, որովհետև մինչ էդ էլի հայկական համայնքի մեջ մտքի էդ լայնությունը շատ չի թույլ տրվում թեկուզ մտքումդ դու ուսումնասիրես, թեկուզ մտքումդ պրպտես, քեզ հարցեր հարցնես, էդ էլ ա մի քիչ ոչ ընդունելի, և համալասարանում երբ շատ ուրիշ գաղափարների, ուրիշ մարդկանց հետ շբվեցի, սկսեցի ավելի քննարկել իմ մեջ, թե դա ինչա, ես հաստատ ինձ կին եմ զգում, բայց ես կանանց եմ սիրում, տղամարդկանց եմ սիրում, ում եմ սիրում ու սկսեցի քննարկել իմ մեջ իմ սեռական կողմնորոշումը ինչա, ու ես իմ եզրակացություններին եկա, բայց դա մի օրվա որոշում չէր, ահագին մտածեցի դրա մասին, ու հետո նախ ինձ թույլ տալը մտածել դրա մասին, էդ առաջին գործն էր, որովհետև էդ կարծրատիպերը, մեծ մեծ պատերը որ սարքված են մեր ուղեղների շուրջը, դրանք պետքա քանդել մեկ մեկ, ու էդ ահագին երկար պրոցես էր որ ես ինքս ինձ թույլ տայի որ գոնե իմ մտքում կարողանայի տենց մտքեր ունենալ և մտածել, քննարկել ինքս իմ մեջ: Իսկ գենդերի հարցը շատ փոքր տարիրքից եմ զգացել, որովհետև աղջիկներին կարելիա ինչ որ էս անել, տղաներին կարելիա էն անել, ինչ է նշանակում աղջիկ լինել, ինչ է նշանակում տղա լինել, ու էդ ամեն ինչը փոքր տարիքից բավականին քարացած էին: Երբ 9րդ դասարանում էինք, ուրբաթ օրերը ազատ դասաժամ ունեինք, ու մեր ուսւոցիչներից մեկը եկավ ու ասեց, որ տղաները կարող են գնալ դուրս ֆուտբոլ խաղալու, իսկ աղջիկները կմնան դասարանում դասարանը կմաքրեն: Մենք 14 տարեկան էինք, ու մի քանի աղջիկներ երևի չցանկացան մաքրել դասարանը և ուզում էին գնալ խաղալու, բայց իրանք չզգացին. ես չեմ կարող բոլորի համար իհարկե ասել, բայց բոլորը չզգացին, որ դա խտրականություն էր, որ դա մեր վրա ինչ որ ճնշում էր, ուղակի վատ զգացին որ չեն կարող գնալ խաղան: Բայց իմ համար դա ինչ որ ճգնաժամային պահ էր, որովհետև ոնց կարա մի դասատու, որ ինքը պետքա մեզ օրինակ ծառայի. տղամարդ, մեզ ասի աղջիկները կմնան դասարանը կմաքրեն, իսկ տղաները կգնան դուրսը կխաղան: Ես ոչ խաղալու սեր ունեի, ոչ ֆուտբոլի, էդ չէր նպատակս, ու ես դասատուին ասեցի, էդ ոնց կլինի, ոնց, ու ուրիշ մի բան 14 տարեկան աղջիկը կանգնի մեծ տղամարդ դասատուի դեմ խոսա, ինչ որ մի բան արտահայտվի, որ դեմ ա դասատուի ասածին, արդեն էդ ուրիշ մի չլսված բան էր, բայց ասեցի որ դա չի կարելի, և դա անարդարա որ աղջիկները մնան ստեղ իսկ տղաները գնան խաղան, ու ինքը երևի մի քիչ զարմացավ, մյուս աղջիկներն ու տղաներն էլ զարմացան, որ տենց բան ասեցի, ու վերջապես թողեց մեզ, թողեց աղջիկներն էլ գնան, ու երևի հասկացավ որ էսի չլինելու բանա: Ու տենց շատ դեպքեր կան: Ես գիտակցում էի որ դա խտրականությունա,  ես շատ փոքր տարիքից եմ գիտակցել էդ, որովհետև ուրիշ հարցեր էլ կան, միշտ խոսակցություն կար համալասարան գնալու մասին, որ ավարտես դպրոցը պետքա անպայման գնաս ուսումդ շարունակես, շատ ավելի ընդունված էր, որ տղա զավակները կարողանան հեռու քաղաքում սովորեն, իսկ աղջիկները մնում էին նույն քաղաքում, տանն էին մնում, չէին տեղափոխվում, մինչև էդ էդա, բայց հիմա շատ բանա փոխվել արդեն, ու էդ խոսակցություններն էլ որ միշտ լինում էր թե ընտանիքում թե ուրիշ մեծերի հետ, միշտ ոնց որ էդ բանը կար որ տղաները հա թող գնան, իսկ աղջիկները չէ թող մնան: Իմ ընտանքիում, իմ ծնողները բավական աջակցող էին, այսինքն ինձ թույլ տվեցին, որ ես գնամ, իմ համալսարանը 6 ժամ հեռու էր մեր տնից, դրա համար ես չէի կարող շատ հաճախ գալ տուն, կարող եմ ասել որ մայրիկս շատ ուրախ էր, որովետև շատ լավ համալսարան էի ընդունվել, երևի պապաս մի քիչ ավելի էդքան ազատ չէր ուզում թողած լիներ, բայց հետաքրքիրն այն էր որ տարիներ հետո ես իմացա, որ շատ շատերն էին մամայիս մոտիկացել, ու ուղակի ջղայնացել իրա վրա ասելով, դու ոնց կարող ես թողնել քո աղջկան գնա էդքան հեռու, բա չես մտահոգվի, բա իրան ինչ կլինի, էս կլինի էն կլինի, այսինքն համարյա իրա մայրությունն էին քննադատում, ու առանց մտածելու  վախ են մտցնում էդ կնոջ մեջ իրա զավակի մասին, բայց մամաս երբեք ուշադրություն չէր դարձնում, և իրա պատասխանն էն էր, որ աղջիկս ընդունվելա աշխարհի ամենալավ համալասարններից մեկը, ինչի չգնա? Իմ ընտանքիքը մի քիչ ազատ էր, իմ մամաս շատ խիստ կինա, բայց շատ ազատամիտա և հասկացողա, ու ամեն ինչի համար բացատրություն ա մեզ տվել, ինքը երբեք չի ասել հա կարաք չէ չեք կարա, ինքը ասել ա չեք կարա որովեհտև, կարող եք որովհետև, ինքը բացատրելա ամեն ինչ մեզ ու երբեք իրա բերանից չեմ լսել.. չես կարող որովհետև աղջիկ ես, բայց ընկերներիս, ընկերուհիներիս ընտանքիներում դա շատ ա եղել. դա աղջկան վայել չի, աղջկա կեցվածք չի, չես կարող, որովհետև աղջկա գործ չի: Հայ հասարակությունը մնումա ավանդական լինի Ամերիկայում, լինի Կանադայում, դե իհարկե ժամանակները փոխվումա ավելի լայնամիտ ենք դառնում, բայց դեռ կան, վեջիվեջո մեր ծնողները գաղթել են Ամերիկա Հայաստանից, Միջին արևելքից, ու եդ գաղափարները կան: 

Ուսման մեջ, համալասարանում երբեք դա չեմ զգացել որ կին լինլես ինձ խանգարի, քանի որ հաճախել եմ շատ պրոգրեսիվ համալսարան, բայց ընտանքիում այսինքն նիստ ու կացը, էդ կարելին չի կարելին, էդ միշտ զգացել եմ փոքր ժամանակվանից տարբեր ընտանիքի անդամներից, բայց մեծ հասակում առաջին անգամ զգացի իմ մաշկի վրա էդ խտրականությունը Հայաստանում, զգացի թե, չնայած որ ես արդեն չափահաս մարդ եմ, ես ուսում ունեմ, կարող եմ մտածել ինքս իմ համար, իմ գաղափարները ունեմ, և  կուզենամ արտահայտել, ես Հայաստանում առաջին անգամ զգացի որ ինձ հավասար մարդ չեն նայում, ինչ որ մի տղամարդ իրա աչքին ես հավասար չեմ, և էդ շատ հետաքրքրիր զգացում էր, որովհետև արդեն երեխա հասկաում չի էդ, էդ արդեն նիստ ու կացի հետ կապ չունի, ուղակի էդ մարդու մտքում դու հավասար մարդ չես, թեկուզ հասարակական տրանսպորում ինչ որ դեպքեր, կամ խոսկացությունների մեջ, մի հատ պահ եմ հիշում, երբ պիտի  խաչմերուկը անցնեի ու չեմ հիշում ինչ եղավ, բայց եդ րոպեին ես զգացի, երևի մի տղամարդ նայեց իմ հագ ու կապի վրա, չեմ հիշում, բայց տենց մի բան էր որ նույնիսկ բառերը չփոխանակվեցին, ուղակի մարմնի լեզուն էր, ուղակի մարդու ռեակցիան էր, ու ես զգացի էդ րոպեին որ ես հավասար մարդ չեմ ստեղ: ճիշտն ասած մենակ Հայաստանում եմ էդ ասիճանի զգացել: Բայց ուրիշ բան էլ ասեմ, օրինակ համալսարանում, լսարանում էս մոտեցումը կա, շատ անգամ երբ որ դասախոսը տղամարդ ա լինում, և ես էդ շատ եմ նկատել, հարց տալիս լսարանին, տղամարդիկ շատ ավելի ինքնավստահ, առաջինը իրանք են ձեռք բարձրացնում, առաջինը իրանք են պատասխանում ու ոնց որ թե խոսակցությունը լրիվ իրանց մեջա գնում, իսկ մի քանի անգամ դեպքեր եղել են երբ կիննա ձեռք բարձրացրել, որ ինքն էլ իրա գաղափարնա հայտնել ու ոնց որ դա չի ընդունվել իբրև հավասար գաղափար, հավասար միտք, ու զգացվելա դա, ու ես ել եմ զգացել, ու մտածել կարողա ես ձեռքս չբարձրացնեմ չասեմ, կարողա էդ ապուշ միտքա, ես երևի չարտահայտվեմ ու հետո ես ինքս ինձ թափ եմ տվել ու ասել Հասմիկ ինչ ես մտածում, դու խելացի մարդ ես, դու էս գաղափարը ունես, որ կարողա էդ մարդու ասածին դեմա, բայց էդ էլ քոննա, դու բարձրացրու ձեռքդ խոսա, բայց զգացել եմ որ էդ կա, Ամերիկայում դեռ շատ շատ շատ խորնա էդ սեքսիսզմը մարդկանց մեջ: Զգացել եմ արհամարհական վերաբերմունք իմ ասած գաղափարի նկատմամբ, կամ մենակ իմին չէ, երբ որ ուրիշ կանայք էլ ինչ որ մի բան են ասել, եթե 2-3 տղաարդ ինչ որ մի բան արտահայտվում ա հետո մի կինա արտահայտվում, ոնց որ թե էդ կնոջ վրա մի քիչ արհամարհանքով են նայում, այսինքն իրա ասածը հավաասար տեղ չունի էդ խոսակցության մեջ, չնայած որ հաստատ ունի, ու ավելի խելացի բանա ասում, քան մյուները: Բայց կա, էդ տղամարդիկ նստած են լսարանում, ոնց որ նստած են չգիտեմ մի հատ, էս եմ պատկերացնում, ես էլ էս կարծրատիպն եմ պատկերացնում, տղամարդկանց դասը քաղաքակաությունա, միջազգային հարաբերությունա, նման թեմաների շուրջա խոսակցությունները, ու տղամարդիկ նստած են սիգարներով ու վիսկիներով ու իրանք շատ ծանր աշխարհի թեմաներն են շոշափում,  ու էդ տպավորությունն են թողնում, էդ ծանրությունը, էդ ինքնավտահությունը իրանց ասածների մեջ ու ոնց որ թույլ չեն տալիս, էդ տեղը չկա, որ աղջիկներն ու կանայք ինչ որ խոսք ունենան, ես չեմ ասում որ միշտ սենցա, բայց եղելա սենց դեպքեր, ոչ թե մարդու իրավունքերի պաշտպանության դասերի ժամանակ, այլ ավելի քաղաքականության, միջազգային հարաբերության դասերի ժամանակ:

Տենց շատ բան պատմություն չկա, ես չեմ հիշում ինչ որ շատ մեծ խոչընդոտների առաջ եմ կանգնել գնեդերի կամ սեռականության հետ կապված, մենակ իմ հետ կապված չի, իմ ամենալավ ընկերներից մեկի հետա կապված, որ քոլեջում էինք և ինքը ինձ ասեց որ գաղտնիք ունի կիսելու իմ հետ, և ինքը ասեց որ ես նույնասեռական եմ, ու դա էլի մեծանալով հայկական համայնքի մեջ, դա էլի էնքան ընդունված բան չի, և ինքը երբ որ ասեց, ես մի քիչ շոկի մեջ ընկա, ես չհավատացի: Ինքը չհավատաց որ ես արդեն չգիտեի, ինքը կարծում էր որ ես գիտեմ որովհետև մանկությունից իրար ճանաչում ենք և շատ շատ մտերիմ ենք, բայց ես իրոք երբեք չէի մտածել դրա մասին: Ես շատ վատ զգացի իրա համար, ես ահավոր ցավ զգացի, որ ինքը էդքան տարի էդ  գաղտնիքով ա ապրել ու չի կիսվել իմ հետ, ես մատծեցի էդ ամբողջ տարիները որ. երեխեքը շատ չար բաներ կասեին գեյերի նկատմամբ, էդ ամեն ինչը մտքովս անցավ, այսինքն ինքը ոնց կզգար ես պահին, ոնց կզգար էն պահին ու ինքը էդ ամբողջ տարիներին մենակ էր, ինքը իրա գաղափարներով մենակ, ինքը իրա զգացումներով, իմ սիրտը շատ ցավաց դրա համար, որ ինքը մենակ էր անց կացրել էդ ամբողջ տարիները, իմ համար հա նորություն էր որ ինքը ինձ տենց ասեց, բայց տենց շոկ չէր որ ես..իմ համար երկար տևեց ընդունելը, դա իմ համար …գեյա գեյա, իմ համար մեկա: Բայց ուղակի ես էդ ցավը զգացի որ ինքը ապրելա մեր համայնքի մեջ ու ես գիտեմ մեր համայնքը ինչքան չար կարող է լինել նույնասեռական մարդկանց նկատմամբ: Ու հետո իրա կամաց կամաց բոլորին դուրս գալու պրոցեսը, որ ասի ընկերներին, բարեկամների ու վերջապես ծնողներին, ու եդ ամբողջ պրոցեսը ծնողներին ասելը, ծնողները շատ դժվարությամբ ընդունեցին բայց շատ լայնամիտ ու շատ խելացի ծնողներ են ու իրանք ընդունեցին և չասեցին  դու էլ մեր զավակը չես տնից հեռացիր, ասեցին որ մենք չէինք սպասում որ սենց բան կլսենք, բայց էս ա ու մենք չենք կորցնում քեզ, դու դեռ մեր տղան ես, սերը դեռ կա, բայց շատ դժվար պրոցս էր, և տարիներ տևեց էդ ամեն ինչը: Ու ես իրանից շատ բաներ լսեցի մեր հայկական համայնքի մասին, այսիքն էն տղամարդիկ որ կոպիտ ասած ռաբիզ ռաբիզ հագնվում են ցերեկը փողոցներն են ընկած, ու իրանց խոսակցությունը, հագ ու կապը, ամեն ինչը  ամենափնթի վիճակնա, գիշերները լինում են ակումբներում, որտեղ ԼԳԲՏ համայնքնա, լինում են տղամարդկանց հետ, նույնասեռական են, բայց շատ փակա էդ ամեն ինչը, ուրեմն հաստատ հայկական համայքնի մեջ թաքնված հայկական միասեռական համայքը կա: 

Ես չեմ կարող իրա փորձի մասին ասել, ուղակի կարող եմ ասել որովհետև դա իրանն ա ու ես ինքս ինձ չեմ կարող իրավունք տալ դրա մասին խոսեմ, բայց կարող եմ ասել  որ իմ վրա ազդեցությունը շատ մեծ էր, էն իմաստով որ ես երբեք չէի ունեցել մեկը էդքան մտերիմ ինձ, լինի նույնասեռական անձնավորություն, ու իմ միտքը արդեն բաց էր, ես խնդիր երբեք չեմ ունցել, մանավանդ համալասրանում արդեն ոչ մի խնդիր չունեի դրա հետ, ուղակի իմ միտքը բացեց էն գաղափարին որ շատ նորմալա, և ավելի բացեց քան ինքը բաց էր, կարողա էդ ժամանակ իմ միտքը բաց էր, բայց եթե ինձ ասեին բա որ քո տղան լինի, ես կարողա զգայի որ չէ բայց երեևի ես չէի ուզենա որ իմ տղան լինի, բայց էս փորձից հետո իմ ուղեղը էնքան բացվեց որ ես ընդունեցի որ կարողա հա իմ քույրը լինի, իմ եղբայրը լինի, իմ մամաս լինի, և ես դա կընդունեմ, կարող եմ ընդունել, իմ  մեջ էդ փոփոխությունը տեղի ունեցավ, որ շատ ավելի մտքի լայնացում տեղի ունեցավ ու ընդունելություն որ սա կյանքի իրականությունա, և սա հիվանդություն չի և մարդիկ չեն ընտրում գեյ լինել, դա ամենաապուշ բաներից մեկնա որ ես կյանքում  լսել եմ, ես չեմ պատկերացնում որևէ հայ  տղամարդ կամ կին ինքը ընտրի գեյ լինել իմանալով թե գեյ լինելը ինչքան դժվար բանա հայ հասարակության մեջ, ու դա ընտրություն չի հաստատ, ու ես կարող եմ ասել որ էդ իմ փորձը էդ ընթացքում մտքի լայնացումն էր և ընդունելությունը որ սա լրիվ նորմալա: Կարող եմ ասել, որ ես պատրաստ եմ ընդունել, որ իմ երեխան լինի գեյ, էդ փոփոխությունը իմ մեջ տեղի ունեցավ էդ ժամանակ, ոչ թե մենակ ուրիշի նման ասես հա թող ինքը իրա կյանքը ապրի ոնց որ ուզումա, կամ ինքը էնա ոչինչ, բայց նաև դու ինքդ քո մեջ ասես չէ բա որ ինձ լինի, բա որ իմ երեխուն լինի, կարողա իմ մամաս ինձ տաս տարի հետո ասի գիտես ինչ ես միշտ կարծել եմ որ  լեզբի եմ, ուղակի ընդունել էդ ամեն ինչը իբրև նորմալ, որովհետև նորմալա: