Կանանց հետ ու կանանց համար
Առաջին անգամ երբ ես զգացել եմ իմ սեռականություննը հինգ տարեկանում էր: Ես հայտնբերել էի մաստուրբացիան: Սովորաբար մարդիկ կարող ա մաստուրբացյան հասունացման տարիքում հայտնաբերեն կամ դաժը կարող ա երբեք էլ չհայտնաբերեն: Պատահել ա, որ մարդիկ ինձ հարցրել են էդ ոնց ա, ոնց են անում, ոնց իրանք իրանց հաճույք պատճառեն: Ինձ թվում ա աղջիկների համար ավելի դժվար ա էդ հայտնաբերելը քան տղաների, որովհետև տղաների մոտ սեռական օրգանը բացահայտ երևում ա ու ինքը կարևորվում ա: Իսկ աղջիկների մոտ թաքնված ա: Թաքնված ա ու մութ ա, դաժը խոսակցություն չկա դրա մասին: Ոչ ոք քեզ չի ասում քո հեշտոցը ոնց ա, կամ քո ծլիկը որտեղ ա: Կարողա մեծանաս ու էնքան մութ լինի դա քո համար, որ դու դաժը չիմանաս, որ դու ծլիկ ունես ու էդ ծլիկը՝ կլիտորը միայն հաճույք ստանալու համար ա:
Երբ ես հինգ տարեկան էի ես հայտնաբերել էի, որ ես ունեմ հեշտոց: Իրականում շատ բան չէի հասկանում թե դա ինչ ա, ինչի համար ա, բայց գիտեի երբ որ կպնում ես ըտեղ ինչ-որ հաճույք ես ստանում: Բայց երբ դու փոքր ես քո մաման ամեն ինչ տեսնում ա ու ամեն ինչ գիտի: Իմ մաման ահավոր վախեցած էր դրանից: Չեր ուզում երևի, որ հաճույք ստանայի կամ երևի մտածում էր, որ դա անբարոյական ա: Օրինակ ինձ շատ ա հետաքրքրում թե իմ մաման երբևիցե մաստուրբացիա արե՞լ ա թե չէ:
Ես ուղղակի հաճույք էի ստանում բայց դրա հետ մեկտեղ ես գիտեի, որ դա վատ բան ա չնայած ես թքած ունեի, որովհետև ինձ դուր էր գալիս: Հիշում եմ մանկապարտեզում մաստուրբացյա էի անում երբ պարկում էինք քնելու: Բայց նենց հետաքրքիր ա, որ ասում են մաստուրբացիա, ինձ թվում էր, որ էդ ինչ որ վատ բան ա որովհետև երեխեքին տենց են սովորեցնում: Բայց ինչի՞ պիտի տենց լինի, չգիտեմ…
Իմ քույրերի հետ շատ բաներ ենք անցել միասին ու ոնց որ ես գիտեի մաստուրբացյան ինչ ա, ու կարայի իրանց հետ խոսեի դրա մասին: Ինձ թվում ա իրանք էլ էին դա անում: Երբ հիմա ես հիշում եմ, ոնց որ մենք ռազբոյնիկներ լինեինք, ու մաման մեր դեմ պայքարում էր, ասում էր չի կարելի: Բայց նենց չի եղել, որ ինքը մեզ բացահայտ ասելա ա, թե մենք ինչ ենք անում, ինչ վատ բան կա դրա մեջ ու ինչի մենք չպիտի անենք դա: Ես ուղակի զգում էի, որ ինքը դրանից կաշկանդվում ա, վախենում ա:
Իմ մամայի մոտ նենց ա, որ ինքը շատ անգամ ուրիշների կարծիքներն ա կարևորում, դրա համար կարող ա մտածեր. -“Վա՜յ, հանկարծ ոչ մեկ չիմանա, որ իմ երեխեքը այլասեռված են”: Ես չեմ հիշում, որ ինքը նստել ու մեզ բացատրել ա մեր մարմինների հետ կապված ինչ որ երևույթների մասին: Ուղղակի ես հիշում եմ իրա ջղայնությունը: Կարողա ինքը չէր էլ խոսում, նույնիսկ չէր էլ ասում մի արա, ուղղակի գիտեի, որ իրան հեչ դուր չէր գալիս դա, չէր ուզում, որ իրա աղջիկները մաստուրբացիա անեն: Պարզ ու հստակ. չէր ուզում, որ իրա աղջիկները լինեն էդ ձևի: Ես չգիտեմ իրան ոնց են դաստիարակել, միգուցե դրանից ա:
Հիշում եմ մանկապարտեզում երեխեքով մի ժամանակ լկստվել էինք ու որոշեցինք, որ մեր տռուսիկները հանենք ու իրար ցույց տանք մեր սեռական օրգանները: Մենք ոչ մի բան չէինք անում իրար հետ, ուղղակի մեր համար ծիծաղալու էր էդ ամեն ինչը ու ես գիտակցում էի, որ աղջիկները ուրիշ են, իսկ տղաները ուրիշ: Այսինքն ես գիտակցում էի որ ես աղջիկ եմ: Իհարկե ես պուպուշ-մուպուշ աղջիկ չէի, բայց մի պահ ես հիշում եմ, որ իմ պապիկը խոստացել էր, որ ինձ կարմիրն շոր կառնի: Ես հեռուստացույցով շորիկ էի տեսել ու նենց էր էդ շորը ինձ դուր եկել որ անըդհատ խոսում էի դրա մասին: Դա ինչ-որ չափով աղջիկ լինելու նշան ա չէ՞ որ շոր էի ուզում:
Դրա հետ մեկտեղ մի քիչ էլ չար եմ եղել կարելի ա ասել: Ես բակում միշտ լիքը խաղացել եմ, պատմությունների մեջ եմ ընկել: Մարդիկ դա ավելի շատ կապում են տղա լինելու հետ: Չեմ կարծում ես մտածում էի, որ ես տղա եմ: Ես գիտեի, որ ես աղջիկ եմ: Բայց ես էդ ձևի աղջիկ էի, ասենք թե, որ կարայի տղաների նման չարություններ անեի: Բայց դե մեկա բակն էլ ունի իրա քաղաքականությունը` աղջիկները ինչ-որ մի տարածք են գրավում բակի մեջ իսկ տղաները` ուրիշ: Տղաները ֆուտբոլ են խաղում իսկ աղջիկները տուն-տունիկ:
Ես հիշում եմ, որ շատ անգամ ես աղջիկների հետ էի խաղում, դե տենց բաժանված ա չէ՞ ինչ-որ չափով: Չնայած տղաների հետ էլ էինք խաղում: Բայց էդ առումով ինձ երբեք նեղված չեմ զգացել, որովհետև ես ինչ ուզեցել եմ արել եմ ու դրա մեջ դրել եմ իմ չարությունը: Իհարկե կան ֆիզիկական ու դաստիարակությունների տարբերություններ տղաների ու աղջիկների միջև: Քեզ ինչ որ ձևի են սովորեցնում, որ տղաները մի ձևի են հագնվում,աղջիկները մի ուրիշ, տղաներին էս ձև են վերաբերվում, աղջիկներին ուրիշ:
Երբ իններորդ-տասերորդ դասարանում էի չէի հասկանում իմ շուրջը աղջիկները ինչի՞ են էդքան տարված տղաներով: Իրանք ասում էին.- “Վա՜յ էս տղեն ինչ սիմպատիչնի ա, սիրուն ա, կուզեի իրա հետ լինեի” ու ես դա չէի հասկանում: Ասենք ես չէի հասկանում ո՞նց են կապում մարդու արտաքինը իրան ուզելով: Ի՞նչ կապ ունի տղամարդու սիմպատիչնի լինելը իրան ուզելու հետ: Այսինք ինչի ա աղջիկը ուզում սեքս անի ինչ որ մեկի հետ իրա սիմպատիչնի լինելու պատճառով: էդ մոմենտը ես չէի հասկանում: Ես չէի հասկանեւմ ինչ կա էդ տղու մեջ, որ բոլոր աղջիկները տարված էին իրանով:
Ինձ էլ էին հավանում տղաները, բայց ես դրանից նեղվում ու կատաղում էի, ուզում էի ինձ հանգիստ թողնեն: Մի օր ընդմիջման ժամանակ լիքը երեխեք կային շուրջս ու մի տղա կար, հետևից կպավ ուսիս, որ իրան ուշադրություն դարձնեմ: Շուռ եկա մեկ էլ ասում ա. -“Դու ինձ շատ ես դուր գալիս, ես քեզ շատ եմ հավանում, կարո՞ղ ա մենք տեսնվենք, կարո՞ղ ա դու քո համարը ինձ տաս”: Հնարավոր ա նույնիսկ իրա առաջին փորձն էր աղջիկ կպցնելու: Տղաներին տենց են սովորեցնում, թե ինչ որ աղջիկ դուրդ գալիս ա գնա խոսացրու իրան համարը վերցրու: Ու ես ահավոր ինձ պահեցի: էդ պահին ներվայնացած էի ու չէի ուզում իմ համարը տալ: Մեր տան համարն էր ու չէի ուզում անկապ տղա զանգի մեր տուն պապան ջղայնանա: Չէի ուզում: Ինչի՞ պիտի ինձ զանգի: Ես ասեցի որ ինքը իրա համարը տա ինձ ու տենց տակից դուրս եկա:
Հետո հիշում եմ տասնհինգ տարեկանում խմբակ էի գնում ու մի աղջիկ կար ընդեղ, ինքն էլ էր իմ տարիքի, բայց ինքը ավելի հասուն էր իրան պահում: Ինքը ուրիշ կյանք էր ունեցել: Մի օր ինձ ասեց, որ ես իրա դուրը գալիս եմ: Որ ինքը դա ինձ ասեց, իմ մտքով կյանքում չէր անցել աղջիկների հետ լինել կամ որ կարող ա աղջիկները ինձ դուր գան: Դա իմ մտքով երբեք չէր անցել:
Սովորաբար երբ սենց պատմություններ ունեցող մարդիկ ասում են, որ իրանք հինգ տարեկանում են իրանց բացահայտել որպես գեյ կամ լեսբուհի ես դա չեմ հասկանում: Իմ համար կյանքի սաղ ընթացքը բացահայտում ա: Ես չեմ մտածում, որ կոնկրետ մի ձև ա պետք լինել կամ լեսբուհի կամ հետերոսեքսուալ և այլն:
Ու որ ինքը տենց ասեց մեջս մի բան բացվեց ու ես սկսեցի մտածել, որ կարամ լինեմ աղջիկների հետ եթե ուզենամ: Իհարկե վախենում էի շատ, բայց երբ ինչ-որ մեկին դուր ես գալիս դա արդեն քեզ շոյում ա ու քեզ էլ ա դուր գալիս, որ քո վրա ուշադրություն են դարձնում ու կապ չունի տղայա թե աղջիկ:
Չգիտեմ, ես կյանքում չէի մտածել թե ես կոնկրետ հետերոսեքսուալ եմ թե լեսբուհի թե ուրիշ ինչ որ բան: Չէի էլ մտածել, որն ա straight-ի դրական ներկայացումը հասարակության մեջ կամ էն որ ոչ հետերոսեքսուալ լինելը միշտ բացասական ա ընկալվում: Ճիշտ ա իմ ընտանիքում միշտ, որ ակնարկներ էին լինում էդ թեմայի շուրջ վերաբերմունքը բացասական էր, բայց իմ հետաքրքրությունը ավել ուժեղ էր քան էն որ կարողա իմ ընտանիին դուր չգա եթե ես աղջկա հետ լինեմ:
Հետո ես սկսեցի հասկանալ ու զգացի, որ էս աղջիկը սկսեց ինձ դուր գալ: Մի օր հիշում եմ եկել էր մեր տուն մենք դեռ ինչ-որ հարաբերությունների մեջ չէինք, բայց իրար հավանում էինք ու ես շատ ուժեղ ձգողականություն էի զգում: Բայց ես կյանքում ոչ մեկի հետ չէի պաչպչվել ու ահավոր վախենում էի իմ առաջին անգամը ոնց պիտի լինի, բայց կյանքում չէի մտածել, որ աղջկա հետ պիտի լինի:
Հետո անցավ մի ժամանակ ու խմբակից հետո ես իրան կանչեցի խմբակի տարածքում մի առանձին սենյակ: Վախեցած էի, բայց շատ ոգևորված էլ էի ու ուզում էի դա անեի պրծնեի՝ համբուրվէի էդ աղջկա հետ ու պրծնեի: Երբեք չէի համրուրվել ոչ մեկի հետ ու իմ համար դա մեծ բան էր: Մտածում էի մի անգամ որ արեցի հետո հեշտ կլինի, ավելի հանգիստ կվերաբերվեմ դրան: Իրան կանչեցի էդ սենյակ ու սկսեցի իրան պաչել:
Շատ հետաքրքիր էր: Չեմ կարող ասել, որ միանգամից դա ինձ դուր եկավ, որովհետև դա նոր էր, ես վախեցած էի, տարօրինակ էր էդ իմ համար շատ: Հետո, որ արդեն որոշեցինք, որ մենք իրար հետ ենք լինելու ինքը դառավ իմ առաջին ընկերուհին: Սովորաբար աղջիկները առաջին ընկեր են ունենում, ես առաջին ընկերուհի ունեցա:
Իմ համար դա բացահայտում էր, բայց միևնույն ժամանակ ես դրա մեջ ոչ մի վատ բան չէի զգում: Իմ համար շատ բնական էր էդ ամեն ինչը: Չգիտեմ: Ես կարծում եմ եթե տղայի հետ լինեի էդ առաջին փորձից երևի էլի նույն վախի զգացումը կունենայի, էլի տարօրինակ կզգայի ինձ, որովհետև նոր բան ա, կյանքում նման բան չեի զգացել: Հետո, որ սկսեցինք իրար հետ լինել, որ մամայենք տանը չէին լինում, գնում էինք մեր տուն ու տենց ոնց որ իրար բացահայտում էինք:
Չեմ կարա ասեմ, որ միանգամից դուրըս եկավ աղջկա հետ լինելը: Ինքը ավելի շատ փորձ ուներ ու մենք սեքս էինք անում մթոմ թե, բայց չէ, մթոմ թե չէ, իսկականից մենք սեքս էինք անում: Ես տասնվեց տարեկան էի: Ինքը ավելի շատ փորձ ուներ ու ավելի մասկուլին կերպար էր, չնայած իմ համար ամբողջովին աղջիկ էր: Բայց ինքը էդ դերը ամբողջովին իրա վրա էր վերցրել, որ ինքը ինձ պիտի սովորեցնի ինչ գիտի ու ես հիշում եմ, որ իմ համար շատ դժվար էր իրա հետ սեքս անելը: Երևի ավելի ինտիմ էր քան ես պատկերացնում էի ու լինելով տարիքով ավելի փոքր դեռ շատ կոմպլեքսներ ունեի մարմնիս ու սեքսի հետ կապված: Պատրաստ չէի էդքանը հասկանալու ու խորանալու սեքսի մեջ:
Հիմա հասկանում եմ իմ շուրջ շատ խոսակցություններ էին գնում թե՛ դպրոցում, թե՛ ընկերների շրջապատում, որ կնոջը օրալ անելը ստորացուցիչ մի բանա ու պռոստը զզվելի ա: Իմ մոտ էլ կային տենց մտքեր, որ էդ զզվելի ա ու երևի էդ պատճառով ես չկարողացա մինչև վերջ բացվել: Ես սեռական հասունություն չունեի: Այսինքն ո՞նց պիտի հասուն լինես ՝ պիտի փորձ ունենաս: Պիտի փորձես, որ հասունանաս:
Իմ պատմության մեջ սենց մի դեպք կա, որը կարծում եմ մեծ դեր ա խաղում իմ սեռականության մեջ: Մենք մի ծանոթ ունեինք, ընտանիքներով մոտիկ էինք: Հիշում եմ էդ մարդու աղջկա հետ էի շատ մոտիկ: Ու մի օր էդ մարդը եկավ մեր տուն ու երևի խմած էր թե ինչ էր ու սկսեց ինձ ձեռ գցել: Ես տասնմեկ տարեկան աղջիկ էի, տղավարի աղջիկ վիճակներով, շատ տարված էի խաղալով, վազելով, չարություն անելով: Ու տենցի ինքը գալիս էր մեր տուն, ինքը մթոմ ինձ ինքնապաշտպանվել ու կառատե էր սովորացնում, բայց իրականում դա առիթ էր ինձ ձեռ գցելու:
Ինձ թվում ա դրանից էլ իմ մարմնի մեջ տրավմա կա: Երևի դրանից էլ էր, որ իմ համար տենց դժվար էր էդ աղջկա հետ լինելը: Միշտ լարված էի, չէի կարողանում լիովին հաճույք ստանալ, որ միասին էինք, բայց դե փոքր էի, ու դեռ ինքս էլ էի ինձ բացահայտում:
Ես շատ հետաքրքրասեր մարդ եմ, ես սիրում եմ բացահայտել իմ համար տարբեր բաներ: Ու էդ իմ հետաքրքրությունը բերեց նրան որ ես ուզեցա բաժանվել էդ աղջկանից քանի որ ես ուզում էի իմանալ թե ինչ բան ա տղայի հետ լինելը: Մտածում էի գոնե իմանամ, որ հետո տեսնեմ եթե դուրըս չի գալիս գիտակցաբար հրաժարվեմ դրանից: Ու տենց մի հատ տղա կար իմ դասարանում, որ ինձ շատ էր դուր եկել: Բայց էդ տարիքում տենց ա, իրականում ես էի էդ տղային դուր եկել: Ուղղակի ես հեչ ինքնավստահ չէի ու ինքս իմ որոշումները չէի կարողանում կայացնել: Երբ որ ինքը ինձ հավանեց ես միանգամից մտածեցի որ ինքն էլ իմ դուրը պիտի գա: Նենցա ստացվում երբ որ քեզ որպես աղջիկ հավանումա ինչ որ տղա ուրեմն դու միանգամից սկսում ես արժեք ունենալ: Ուզում ես, որ անպայման պահես էդ արժեքը, էդ պահը բաց չթողնես: Անկապություն ա: Իմ ընտրությունների մեջ ինքնուրույն չէի, որովհետև իմ ցանկությունները չէի գիտակցում: Իմ ցանկությունը միայն էն էր որ ես ինչ որ մեկին դուր գամ:
Ինձ շատ անգամ ասել էին, որ տղայի հետ առաջին անգամը ցավում ա, ահավոր վախում էի, ահավոր: Ու նույն ձև ոնց որ առաջին անգամ պաչպչվելուց էի ուզում անեի ազատվեի, նենց էլ էդ տղայի հետ առաջին անգամ ուզում էի սեքս անեի ու ազատվեի էդ վախից: Իսկ թե ինչ բան ա էդ կուսությունը, ես չէի հասկանում: Իմ համար էդ անհասկանալի մի բան էր: Ինչ-որ անկապություն էր: Ես ասում էի, որ չեմ ուզում կույս լինեմ, ես ուզում եմ ազատվեմ դրանից: էդ պռոբլեմից ուզում էի ազատվեի, իմ համար դա պռոբլեմ էր:
Քանի անգամ փորձեցինք, բան չէր ստացվում: Ես չէի կարողանում: Չեմ կարա ասեմ էդ ինչ էր: էդ սեքս չէր: Չգիտեմ…էդ պռոստո տհաճ էր: Առարկան առարկայի մեջ ա մտնում: Ռոբոտային, մեխանիկական բան էր: Նորմալ չէր, աննորմալություն էր:
Ես թքած ունեի: Ես ուզում էի, որ ես այլևս կույս չլինեմ: Ազատվեցի մի կերպ ու ցավոտ էր, ու չեմ կարող ասել, որ իմ համար տղամարդու հետ լինելը երբևիցե ցավոտ չի եղել: Ու սկզբից մթոմ սիրահարված էինք շատ ջահել էինք շատ պուճուր էինք: Բաներ կաին, որ զգում էի էն չի բայց ես ինձ թույլ չէի տալիս դա հասկանալ, զգալ: Չգիտեմ ինչ էր իմ հետ կատարվում:
Կարող ա պահի տակ կատաղեր, ջղայնանար, գոռար ու դա լիներ հենց սեքսի հետ կապված: Ինքը շատ կոմպլեքսավորված էր, ինձ թվում ա տղաների մոտ էլ կա դա շատ: Իրանք ուզում են աղջիկներին հաճույք պատճառեն, բայց չեն իմանում ոնց: Իրանք պոռնո են նայում ու իրանց թվում ա, որ էդ ա սեքսը, էդ ա հաճույք պատճառելը կնոջը: Բայց պոռնոն իրականում տղամարդկանց համար ա նկարահանված ու իրանց տեսանկյունից ա: Պոռնո նայելով չես սովորի թե ինչպես կնոջը հաճույք պատճառել:
Որ մենք սեքս էինք անում ու ես ասում էի էլ չեմ ուզում կամ էլ պետք չի, ինքը դրանից կատաղում էր: Մտածում էր ինքը ինչ որ բան լավ չի անում: Բայց ես հասկանում էի, որ ես տրավմա ունեմ, իսկ ինքը չէր հասկանում, որ տենց խնդիր կա որը ընդհանրապես իրա հետ կապված չի: Իրա համար ինքն ու իրա էգոն էր կարևոր: Ու եթե հանկարծ սեքս անելու ժամանակ մեկ էլ իրան ասեի որ էլ չեմ ուզում, միանգամից դրանից ինքը գժվում էր, կատաղում էր: Հասնում էր վրես, կարողա հրեր ինձ պատին կամ տեղերի մեջ, ուժեղ գոռար, ահավոր էր, ահավոր…
Պատկերացրու էդ ոնց ա ազդում մեկի վրա ով արդեն խնդիր ունի սեքսի հետ: էդ էլ ավելորդ տռավմաներ ա ավելացնում մարդու մեջ սեքսի հետ կապված: Եթե դու “չէ” ես ասում ու նման պատասխան ես ստանում, մյուս անգամ կարող ա էլ “չե” չասես ու ստիպված շարունակես անցանկալի սեքսով զբաղվել:
Տենց հետո ես ստիպում էի ինձ, որ իրա հետ սեքս անեի, իրա կարիքներն էի կարևորում ավելի քան իմը: Միգուցե շատ ահավոր եմ էս ամեն ինչը ներկայացնում, բայց ես տենց եմ հիշում: Ես շատ վատ էի էդ հարաբերությունների մեջ: Համ ել մենակ սեքսը չեր: Մենք նույն համալսարան ընդունվեցինք ու միշտ միասին էինք: Ինքը ինչ որ պանիկաների մեջ էր ընգնում ու հենց դասի ժամանակ կարող ա սեղանի տակից իմ ոտքը տրորելով կամ ձեռքս ճզմելով ինձ իմաց տար, որ ինքը կատաղած ա: Մի անգամ էնքան էր կատաղել, մկրատը վերցրեց դրեց կոկորդիս:
Հիմա բլոկ եմ արել մտքերս…բայց դե մեկ ա հիշում եմ: Հիշում եմ ձեռքերը դնումեր կոկորդիս շուրջ ու խեղդում էր ինձ ու ես պիտի իրան հանգստացնեի որ ինձ բաց թողներ: Ես էդ վիջակում, ահավոր վախեցած, սարսափած, պիտի իրան սիրաշահեի, որ ինքը ինձ բաց թողներ: Հասկանում ե՞ս դա ինչ ահավոր բան ա:
Որ մարդիկ ասում են, վայ բա ինչի ա կինը մնում էդ հարաբերությունների մեջ, ընտանեկան բռնությունը աննորմալ ա, ինչի ա կինը մնում դրա մեջ, էդ սաղ կնոջ մեղքն ա…Որ տենց բաներ չեն ասում քիչ ա մնում բռնեմ ամբողջ պատմությունս պատեմ որ հասկանան ինչ դժվար ա էդ իրավիջակից դուրս գալը:
Հա, ինչ-որ չափով իմ մեղքն էլ ա, ես ապուշի մեկն էի: Բայց իրականում դու ապրում ես ինչ-որ համակարգում որտեղ էդ ամեն ինչը նորմալիզացված ա, էնքան նորմալիզացված ա, որ դու լսես քո հարևանը ոնց ա իրա կնոջը ծեծում, ու դու ընդունես որ պիտի ձենդ կտրես, նստես տեղդ ու ասես որ էդ իրանց գործն ա: Դա չպետք ա քեզ ոգևորի, բայց ախր դա կյանքի ու մահվան խնդիր ա, հասկանում ե՞ս:
Ինձ թվում ա էդ շատ կարևոր ա հաշվի առնել, ու կոնկրետ իմ համար շատ դժվար էր էդ հարաբերություններց դուրս գալը, որովհետև ես ահավոր կախված էի իրանից:
Տենց ա լինում: Ես շատ եմ ուսումնասիրել էդ պատմությունները: Ինքս էլ եմ աշխատել ճգնաժամանին թեժ գծի վրա: Հասկանում եմ, որ շատ դժվար ա, որովհետև հոգեբանորեն դու դառնում ես ոչ մի բան, ոչ մեկը, դու չկաս: Չգիտեմ ոնց բացատրեմ: Մինչև դու քեզ հետ բերես էդ դժողքից շատ մեծ աշխատանք պիտի անես, ու դու պիտի քեզ շրջապատես նենց մարդկանցով, ովքեր շունչ կտան քեզ դրանից հետո: Նենց մարդիկ պիտի կողքդ լինեն որ չնստեն քեզ մեղադրեն թույլ լինելու մեջ, ասեն որ պիտի ուժեղ լինես, ուժեղ լինես ու վսյո…
Իմ համար դա կյանքի մեծ փոփոխություն էր: Էս ինչ-որ չափով ահագին-ահագին դաս քաղեցի էդ տղայի հետ լինելուց: Ինչ որ չափով ես իրան ահագին ժամանակ ատում էի, բայց հիմա ատելության զգացում չունեմ իրա նկատմամբ: Ես շատ-շատ ուրախ եմ, որ ես դա հաղթահարեցի իմ մեջ: Շատ կուզեի նույն ձև հաղթահարեի էդ մեր ընտանիքի ծանոթ մարդու ձեռ գցելը, բայց էդ մեկը դեռ չեմ կարա, շատ դժվար ա, ես իրան ուղղակի ատում եմ: Ես դեռ չեմ կարա իրան ներեմ, որովհետև ինքը պատժված չի: Գոնե էդ տղային ես գիտեմ, որ ինքը պատժված ա, ինքը շատ ահավոր խնդիրներ ունի: Իհարկե ես չեմ ուզում, որ ինքը խնդիրներ ունենա բայց ես տեսնում եմ, որ կյանքը նենց բանա, որ դու չես կարա ուրիշներին ցավ պատճառես ու դու մնաս անցավ:
Իրանից հետո ես էլի աղջիկների հետ եղա ու հասկացա, որ չեմ ուզում տղաների հետ լինել: Ինքս ինձ երկրորդ շանս տվեցի մի ուրիշ տղայի հետ լինելու որ համոզվեմ որ էդ անցյալ վատ հարաբերություններց չի որ ես չեմ ուզում լինել տղամարդկանց հետ: Բայց հետո հասկացա, որ տղամարդու հետ հարաբերությունների մեջ մտնելը որպես կին արդեն կոդավորված ա: Դու ունես քո դերը, ինքը իրա: Ինչքան էլ ինքը հասկանա, ինչքան էլ գիտակցի, ինչքան էլ ինքը քաղաքականացված գրքեր կարդացած լինի, նույնիսկ ֆեմինիստ լինի, կապ չունի, որովհետև երբ դու մտնում ես հարաբերությունների մեջ տղամարդու հետ, դու դառնում ես կին ուզես չուզես: Ինչքան էլ դու ինքդ, կամ միգուցե երկուսով՝ տղամարդ և կին, փորձեք դուրս գալ էդ դերերի մեջից, հասարակուղյունը, պատմությունը, քաղաքականությունը և մշակույթը ստիպում ա որ կատարեք այն դերերը որոնք նշանակված են ձեր համար որպես տարբեր սեռերի ներկայացուցիչներ:
Չեմ ասում որ նույն դերերի խաղը չի կարա պատահի երկու կանանց միջև: Բայց ավելի լայն հնարավորություններ կան շարժվելու էդ դերերի մեջ ու փոխել դրանք երբ երկու կանայք են հարաբերվում քան երբ կին և տղամարդ: Տղամարդիկ չեն ուզում իրանց տղամարդկային դերից հրաժարվեն քանի որ իրանց մոտ ա ուժը, իրանց են տվել ուժը աշխարհում մի բան անելու, ցանկանալու ու լինելու: Իսկ կանայք պիտի պայքարեն էդ ուժի համար: Ես նախընտրում եմ պայքարել կանանց հետ ու կանանց համար: էդ նույն ուժը գտնում եմ կանանց սիրելու մեջ ու շատ երջանիկ եմ իմ ընտրության մեջ: